Շվեդիայում մահացած հայ զբոսաշրջիկի հայրը պնդում է, որ ՀՀ կառավարությունը դրսում չի պաշտպանում հայ քաղաքացու իրավունքները
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 6–ին Շվեդիայի Օրեբրո քաղաքի ոստիկանությունում մահացած ՀՀ քաղաքացի Դավիթ Բարսեղյանի իրավահաջորդների հայցն ընդդեմ շվեդ ոստիկանների այս շաբաթ կներկայացվի դատարան:
Այս մասին «Փաստին» ասաց մահացած ՀՀ քաղաքացու հայրը՝ Մանվել Բարսեղյանը՝ հավելելով, որ այսօրվա դրությամբ իրենք լիովին միայնակ են մնացել իրենց ցավի հետ ու շվեդ ոստիկանների անարդարության դեմ:
«Հայաստանի իշխանությունը ոչ մի բանով չի աջակցում տղայիս դեմ շվեդ ոստիկանների անմարդկային վերաբերմունքի բացահայտմանը: Մենք Շվեդիայում 3 փաստաբան ենք վարձել, այս շաբաթվա մեջ գործը կմտնի դատարան: Փաստաբանները զարմացած ասում են, թե ձեր պետությունն ի՞նչ պետություն է, որ չի ուզում խառնվել այս գործին: Պիտի գոնե դիմեին, ասեին էս մեր քաղաքացու հետ էս ի՞նչ եք արել: Այնքան անմարդկային են, որ գնացել փաստաբանին ասել են՝ ուր եք գազ տալիս»,– պատմեց մահացած երիտասարդի հայրը՝ առանց մանրամասնելու, թե որ պաշտոնյան է փաստաբանին նման բան ասել:
Հոր խոսքերով՝ տղան բիզնեսով էր զբաղվում Ռուսաստանում ու ընկերների հետ շրջել է եվրոպական մի քանի երկրում: Ըստ շվեդական ոստիկանության պաշտոնական հաղորդագրության` եղել է գողության փորձի ահազանգ մսամթերքի խանութից:
«Հետո փաստաբանները գնացել, հարցրել են՝ ուր է գողոնը, պարզվել է գողոն չկա, ասել են՝ գողության փորձ է եղել, հետո դա էլ է հերքվել»,– պատմեց հայրը՝ շարունակելով. «Տղայիս մարմինը տեղափոխելու համար հայ համայնքն է վճարել, ԱԳՆ–ն չի աջակցել: Հայ համայնքն էլ է զարմացած ոստիկանների պահվածքից ու մեր կառավարության պահելաձեւից: Կառավարությունից մինչեւ անգամ չզանգեցին, չասացին՝ ցավակցում ենք: Մենք կառավարություն չունենք, որ մեր քաղաքացու իրավունքները դրսում պաշտպանի: Տղաս Շվեդիայի ոստիկանությունում վատ է զգացել, ընկերները մեքենայով արագ հասցնելուց են եղել հիվանդանոց, ոստիկանները կանգնեցրել են, էդ պահին տղաս հետ է տվել ու ընկել է գետնին, որ ընկել է, մի կին ոստիկան եկել ոտքով խփել է, ասել է՝ բարձրացիր, դերասանություն մի արա, դուք էմիգրանտներ եք, մեր կյանքը կերել եք: Տղաս ասել է՝ մի բաժակ ջուր տվեք, վատ եմ զգում, ջուր էլ չեն տվել, որից հետո նա մահացել է ոստիկանությունում»,– պատմեց երիտասարդի հայրը:
Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...