Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը դատական հայց է ներկայացրել Էթիկայի հանձնաժողովի դեմ
«Ժողովուրդը» գրում է. «Պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը դատի է տվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջինս ՀՀ վարչական դատարան է դիմել սեպտեմբերի 5-ին և պահանջում է անվավեր ճանաչել էթիկայի հանձնաժողովի՝ 2018 թվականի օգոստոսի 10-ի որոշումն ու օգոստոսի 13-ի գրությունները: Ասել է թե Սերժ Սարգսյանի նախկին թիկնազորի պետը էթիկայի հանձնաժողովի գործողությունների և կայացրած որոշումների հետ համամիտ չէ և դիմել է դատարան: Այս գործը քննելու է դատավոր Գևորգ Սոսյանը:
Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանը ձերբակալվել է հունիսի 25-ին՝ ապօրինի հարստանալու մեղադրանքով: Ավելի ուշ գրավի դիմաց նրան ազատ արձակեցին: Այդ գործով մեղադրանք է առաջադրվել նաև Ղազարյանի տիկնոջը՝ Ռ. Բեգլարյանին»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...