Անհայտ անձը մեքենայով մտել է Լիոնի օդանավակայանի թռիչքուղի և մրցումների բռնվել ոստիկանության հետ (տեսանյութ)
Ֆրանսիական Լիոն քաղաքի օդանավակայանում անհայտ անձն ավտոմեքենայով մտել է թռիչքուղի՝ լուրջ վնաս հասցնելով իր գործողություններով: Միջադեպի տեսանյութը թվիթերյան իր էջում հրապարակել է ականատեսներից մեկը:
Lyon Capitale-ի հաղորդմամբ՝ անհայտ անձը Mercedes մակնիշի մոխրագույն ավտոմեքենայով սկզբում կոտրել է մուտքի մոտ տեղադրված ուղեձողը, այնուհետև առաջին տերմինալի կոտրած պատուհանի միջոցով դուրս եկել թռիչքուղի:
Ընդհանուր առմամբ, իրավախախտին հետապնդել է 20 ոստիկանական ավտոմեքենա՝ ոստիկաններով, ժանդարմներով և սահմանապահներով, ինչպես նաև՝ մի ուղղաթիռ:
Տեսանյութում երևում է, որ սկզբում տղամարդը տեղաշարժվում է ավտոմեքենայով, այնուհետև նա դուրս է գալիս, ինչից հետո նրան հաջողվում է բռնել:
Նշվում է, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան, ձերբակալվածի գործողությունների դրդապատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...