Սերենա Ուիլյամսին տուգանել են $17 000-ով US Open-ի եզրափակչում կանոնները խախտելու և մրցավարին վիրավորելու համար
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսին տուգանել են ընդհանուր առմամբ 17 000 դոլարի չափով ԱՄՆ-ում անցկացվող բաց առաջնության եզրափակչում 3 անգամ կանոնները խախտելու համար:
Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հիշեցնելով, որ Ուիլյամսը US Open-ի եզրափակչում 2:6, 4:6 հաշվով զիջել է ճապոնուհի Նաոմի Օսակային: Դատավոր Կառլոս Ռամոսը կանոնների 3 խախտման համար Ուիլյամսին տուգանել է՝ խաղակեսն ավարտելով մրցակցուհու օգտին: Վերոնշյալ խախտումներն էին մարզիչի հուշումը, կոտրված ռակետը և մրցավարին վիրավորելը: Արդյունքում ամերիկուհին Ռամոսին սեքսիզմի մեջ է մեղադրել:
Ուիլյամսին 10 000 դոլարով տուգանել են մրցավար Ռամոսին վիրավորելու համար, ինչպես նաև 4 000 դոլարով՝ մարզիչի հուշումների և 3000 դոլարով՝ կոտրված թենիսի ռակետի համար:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ