Քրեական հեղինակություն Պզոն կգա Հայաստա՞ն. նրան դեպորտ են արել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱՄՆ կառավարությունը որոշել է նահանգներից արտաքսել քրեական աշխարհում հայտնի օրենքով գող Արմեն Ղազարյանին` Պզոյին: Ավելին` մեզ հասած տեղեկությունների համաձայն` որոշում է կայացվել, որ նրան սեպտեմբերի 18-ին պետք է արդեն ուղարկած լինեն Հայաստան:
Հիշեցնենք, որ դեռեւս 2013 թ. Արմեն Ղազարյանը Մանհեթենի դաշնային դատարանում 37 ամսվա ազատազրկման դատապարտվեց: Դատարանը նրան մեղավոր ճանաչեց «Միրզոյան- Թերջանյան կազմակերպության» հանցավոր համագործակցության մեջ ներգրավված լինելու մեջ: Հետաքրքիր է՝ Ղազարյանը կգա, կհաստատվի Հայաստանում, թե, այնուամենայնիվ, կորոշի բնակվել այլ երկրում` հաշվի առնելով փաստը, որ թավշյա հեղափոխությունից հետո նոր իշխանություններն օրենքով գողերի եւ քրեական հեղինակությունների դեմ պայքար են սկսել. հիշում եք, Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց հետո նրանց բերման ենթարկեցին ոստիկանատներ կամ ԱԱԾ, ոմանց նկատմամբ նույնիսկ քրեական գործ հարուցեցին»:
Մանրամասները` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...