ՊԵԿ-ի թիրախում բուհերն են. ի՞նչ փաստաթղթեր են առգրավվել
«Ժողովուրդը» գրում է. «Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է սկսել բուհերում: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, մի շարք բուհերից վերահսկողական ծառայությունն առգրավել է փաստաթղթեր: Ընդ որում` այդ փաստաթղթերն առգրավել են բավական կոպիտ կերպով դիմակավորված ուժայինները: Մեզ հասած տեղեկություններով` արդեն իսկ ստուգումների ժամանակ գտել են խախտումներ: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ իրենց բուհում ստուգումներն ընթացքի մեջ են:
«Նախ ստուգումները դեռ չեն վերջացել, քանի որ արձակուրդային շրջան էր, բայց չնայած դրան` փաստաթղթերի էլեկտրոնային օրինակներն ենք տվել իրենց, որպեսզի ուսումնասիրեն: Իրենք խնդրել են, մենք էլ տվել ենք: Ամեն տարի էլ ստուգումներ են իրականացվում համալսարանում, դրա մեջ արտառոց ոչինչ չկա: Սա երրորդ ստուգումն է, ֆինանսների նախարարությունն էլ է ստուգել, պետական եկամուտների կոմիտեն էլ, հիմա էլ հերթը վերահսկողական ծառայությանն է»,- ասել է նա»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...