Ով կնշանակվի ԿԲ խորհրդի անդամ
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովում քննարկվելու է Կենտրոնական բանկի խորհրդի նոր անդամի թեկնածությունը։ Նախկին անդամ Արկադի Խաչատրյանի ժամկետը լրացել է, նա նշանակվել է ԿԲ նախագահի խորհրդական։
Խորհրդի նոր անդամի թեկնածուն ԿԲ Դիլիջանի դպրոցի տնօրենն է՝ Մարտին Գալստյանը, ում ԿԲ-ում արդեն շնորհավորում են առաջխաղացման կապակցությամբ։
Այս նշանակումն ուշագրավ ենթատեքստ ունի։ Բացի այն, որ Գալստյանը Հարվարդում կրթություն ստացած հմուտ մասնագետ է, նաեւ ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի փեսան է՝ հայտնի ընդդիմադիր եւ «լեւոնական»։
Բայց առավել ուշագրավ է, որ այս թեկնածությունն առաջադրել է ԱԺ ՀՀԿ խմբակցությունը։ Նախկին կարգը, երբ ԿԲ խորհրդի անդամին նշանակում էր ՀՀ նախագահը, փոխվել է, այժմ խորհրդի անդամներին նշանակում է ԱԺ-ն՝ ֆինանսավարկային հանձնաժողովի առաջարկով։ Տեղեկությունները հաստատեցին ե՛ւ ԿԲ-ից, ե՛ւ ԱԺ ՀՀԿ խմբակցությունից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...