«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ ակումբի ադրբեջանցի գիտակ Ռովշան Ասկերովը լքում է հեռուստանախագիծը
Ռուսական «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ ակումբի հայտնի գիտակներից ադրբեջանցի Ռովշան Ասկերովը հայտնել է հեռուստանախագիծը լքելու մասին։ Այդ մասին նա գրել է Facebook-ի իր էջում։
Ասկերովն ինտելեկտուալ հեռուստաակումբի անդամ էր դարձել 1998 թվականին, որոշ ժամանակ նա խաղացել է Ալեքսեյ Բլինովի ու Բալաշ Կասումովի թիմերում, այնուհետ ինքն է դարձել թիմի ղեկավար։
«Ժամանակն է ընդունել ակնհայտը՝ հեռուստաակումբի խաղացող Ռովշան Ասկերովի ժամանակը սպառվել է։ Ճիշտ ժամանակին հոլակը կանգնեցնելն առանձին հմտություն է... Ասում են՝ սեղանից պետք է քաղցի թեթևակի զգացումով վեր կենալ, խաղային սեղանից՝ նույնպես»,- գրել է Ասկերովը։
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի արդեն նախկին խաղացողը հաճախ էր հայտնվում սկանդալային միջադեպերի կիզակետում։ Մասնավորապես՝ նա հաճախ էր մեղադրում դահլիճում գտնվող հյուրերին գիտակներին հուշումներ անելու համար, ինչպես նաև հրաժարվել էր դահլիճի օգնությունից։ Այդ մարտավարությունը պատճառ դարձավ Ասկերովի թիմի՝ 2017 թվականին տարած ջախջախիչ պարտության։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում