Քիմ Քարդաշյանը Սպիտակ տանը հանդիպել է Ջարեդ Քուշների եւ Իվանկա Թրամփի հետ
Քիմ Քարդաշյանն իրապես ուժեղ բնավորությամբ է օժտված: Ինչպես եւ ավելի վաղ խոստացել էր, հայուհին նվիրվել է ԱՄՆ-ում բանտային բարեփոխման խնդրին: Երեկ հայտնի դարձավ, որ 37-ամյա հայուհին եւս մեկ գործով է զբաղվելու՝ ռեալիթի շոուի աստղը հիմա փորձում է բանտից դուրս բերել 30-ամյա Քրիս Յանգին, որը ցմահ պատիժ է կրում կոկաինի վաճառքի համար:
Հայուհին երեկ նաեւ Սպիտակ տուն է ուղեւորվել, որտեղ հանդիպել է Ջարեդ Քուշների եւ Իվանկա Թրամփի հետ, ինչպես նաեւ փաստաբանների հետ, որոնք մասնագիտացած են դատական գործերով, որոնցով կայացվում են չհիմնավորված ծանր դատավճիռներ:
«Ամեն ինչ սկսվեց միս Էլիսից: Ես նայում էի նրան, տեսնում այլ դատապարտյալների դեմքերը, տեղեկանում բանտերում տղամարդկանց եւ կանանց պատմություններին, որից հետո հասկացա, որ չեմ կարող բավարարվել ձեռք բերածով:
Իրական համակարգային փոփոխությունների ժամանակն է»,- Twitter-ի իր էջում նշել է Քիմը, ինչպես նաեւ հանդիպումից լուսանկարներ ներկայացրել:
Ի դեպ, լուսանկարներ եւ Քիմին ուղղած շնորհավորանքներ են հրապարակել նաեւ հանդիպմանը մասնակցած մի քանի փաստաբաններ:


















































«Ես միշտ ճանապարհներ եմ փնտրում Հայաստանին աջակցելու համար»․ Քիմ Քարդաշյան (տեսանյութ)
«ԱՄՆ-ի անեծքը». Քիմ Քարդաշյանը մերկ նկարահանվել է դրոշի ֆոնին
Fendi-ն հավաքածու է պատրաստում Քիմ Քարդաշյանի հետ
«Ես չեմ խնդրել հայուհի լինել։ Իմ բախտը պարզապես բերել է». Քիմ Քարդաշյան
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում