Դպրոցների ՀՀԿ-ական տնօրեններն անհանգիստ են
«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին լարված են հատկապես մայրաքաղաքի դպրոցների տնօրենները: Ինչպես հայտնի է, որոշ դպրոցներում արդեն իսկ հայտնաբերվել են չարաշահումների դեպքեր, մի քանի դպրոցների տնօրեններ հրաժարական են տվել: Սակայն մեծ մասը շարունակում է աշխատել, սակայն մասնավորաբար ՀՀԿ անդամ տնօրենները խիստ անհանգիստ են:
«Փաստի» տեղեկություններով, նրանցից մի քանիսն այս օրերին ինտենսիվ հանդիպումներ են ունենում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ որեւէ առնչություն ունեցող անձանց հետ՝ մի քանի նպատակով. նախ՝ փորձել հասկանալ, թե որքանով են սեւ ու մութ ամպերը պտտվում նաեւ իրենց գլխին, եւ երկրորդ՝ հավատարմության երդում տալ նոր իշխանություններին եւ շարունակել պաշտոնավարել «նոր ժամանակների» պահանջների հանգվույն:
Իսկ նման անհանգստության պատճառն առաջին հերթին այն է, որ ընդամենը տասնյոթ օրից տեղի կունենան Երեւանի ավագանու, ապա եւ՝ ավագանու կազմից քաղաքապետի ընտրություններ, ինչը նշանակում է, որ Երեւանի քաղաքապետարանում եւս կիրականացվի իշխանափոխություն:
Եվ այս պարագայում մեծ է հավանականությունը, որ այդ գործընթացն իր շարունակությունը կստանա նաեւ դպրոցներում: Սա չի կարող չանհանգստացնել տնօրեններին, իսկ թե ինչ կտան «լոբբիստական» աշխատանքները, ժամանակը ցույց կտա: Թեպետ, որոշ տնօրեններ այս օրերին նաեւ բողոքում են, թե «շատ պետքներս է, սիմվոլիկ աշխատավարձով աշխատում ենք, պիտի խնդրեն, որ շարունակենք աշխատել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...