Մհեր Սեդրակյանը սիրահոժար պատրաստ է վճարել տուգանքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին իշխանությունից ոմանք թեթեւացած շունչ են քաշում, երբ պարզվում է, որ իրենց նկատմամբ ոչ թե քրեական գործեր են հարուցվելու՝ կալանքով-դատ ու դատաստանով, այլ ընդամենը ակնկալում են բյուջե գումար վճարել։ Օրինակ, Մհեր Սեդրակյանի գազալցակայանի մասին տարիներ շարունակ գրվել է, որ «լեւի» գազով է աշխատում, սակայն ՊԵԿ ստուգումների արդյունքում նրա նկատմամբ տուգանք է սահմանվել՝ 15 մլն դրամ, ինչը նա սիրահոժար պատրաստ է վճարել։
Մյուսը «Սպայկա» ընկերությունն է, որի հետ կապված երեկ ՊԵԿ-ը հաղորդագրություն տարածեց․ «ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ընկերության կողմից ինքնուրույն հաշվարկվել են թերհայտարարագրված հարկային պարտավորությունները եւ դրանց վերաբերյալ հարկային մարմին են ներկայացվել ճշգրտված հաշվարկներ:
Քրեական գործով որոշում է կայացվել ՍՊԸ-ի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել»: Չնայած քրեական հետապնդում կարող են իրականացնել ֆիզիկական անձի, այլ ոչ թե ընկերության նկատմամբ, բայց ուզում են ասել՝ քանի որ վճարել է գումարը՝ մոտ 1 միլիարդ դրամի չափով, չենք բռնելու»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...