Օռնելա Մուտին ցանկանում է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ
Իտալացի դերասանուհի Օռնելա Մուտին լրագրողներին պատմել է իր ռուսական արմատների մասին և խոստովանել, որ ցանկանում է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ:
Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ հիշեցնելով, որ իտալուհին մարմնավորում է կայսրուհի Աննա Իոաննովնայի դերը «Բյուրեղյա պալատ» ներկայացման մեջ, որի պրեմիերան Կրեմլի պալատում կայանալու է սեպտեմբերի 10-ին:
Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ գրում էին, որ Մուտին դիմում է ներկայացնելու ռուսական քաղաքացիություն ստանալու համար, սակայն դա դեռևս տեղի չի ունեցել:
«Ես Ռուսաստանի բնակիչ եմ, գրանցված եմ Մոսկվայում: Ես քաղաքացիություն չունեմ, սակայն այստեղ գալիս եմ հնարավորինս հաճախ: Կցանկանայի ռուսական քաղաքացիություն ունենալ», - ասել է Մուտին՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք ցանկանում է ՌԴ քաղաքացիություն ունենալ:
Դերասանուհու խոսքով՝ իր տատն ու պապը ծնունդով Սանկտ Պետերբուրգից են, այդ իսկ պատճառով նա երկար ժամանակ ցանկացել է ավելի շատ բան իմանալ ռուսական ավանդույթների մասին:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում