Դանիայի վարչապետը Ֆրանսիայի նախագահին հեծանվով ցույց է տվել Կոպենհագենը (լուսանկարներ, տեսանյութ)
Դանիայի վարչապետ Լարս Լյուկե Ռասմուսենը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեծանիվներով զբոսնել են երկրի մայրաքաղաք Կոպենհագենով: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է Facebook-ի Cycling Embassy of Denmark էջում:
Ինչպես նշում է The Local-ը, Մակրոնը և Ռասմուսենը մոտ մի ժամ հեծանիվներով զբոսնել են Կոպենհագենով, և Դանիայի վարչապետը մտերմիկ միջավայրում ցույց է տվել քաղաքը Ֆրանսիայի նախագահին:
«Ավտոմեքենաների մգեցված ապակիներ չկային, երբ Դանիայի վարչապետ Լարս Լյուկե Ռասմուսենը ցույց էր տալիս Կոպենհագենը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, քանի որ նրանք զբոսնել են հեծանիվներով»,- ասվում է տեսանյութի մեկնաբանությունում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ իր այցի երկրորդ օրը Մակրոնը հայտնել է, որ հաջորդ «Տուր Դե Ֆրանս» հեծանվարշավը սկսվելու է հենց Կոպենհագենից:
Նշվում է, որ Մակրոնը դեղին վերնաշապիկ է նվիրել Ռասմուսենին, որը կրում են հեծանվարշավների առաջատարները և հաղթողները:
Վերնաշապիկի վրա ներկայիս չեմպիոն Գերայնտ Թոմասի ստորագրությունն է:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...