Եգիպտոսի անասնաբուժական կլինիկայում շունը գրկելով սփոփել է մեկ այլ շան (լուսանկարներ, տեսանյութ)
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի անասնաբուժական կլինիկաներից մեկի բժիշկը տեսանյութ է նկարահանել, որը գրավել է համացանցի օգտատերերի սրտերը:
Տեսանյութում երևում է՝ ինչպես է շունը գրկում ու գլուխը դնում մեկ այլ շան վրա՝ այս կերպ սփոփելով ու հանգստացնելով նրան:
Daily Mail-ի հաղորդմամբ՝ այս շները քույր և եղբայր են, և նրանց հիվանդանոց էին բերել մահացու պարվովիրուսից բուժելու համար:
Շներին բուժող բժիշկ Մոհամադ Բու Յահյան պատմել է, որ սկզբում էգը վատ է տարել բուժումը, սակայն ավելի ուշ նրա վիճակը, բարեբախտաբար, բարելավվել է:
«Չորս օր ինտենսիվ բուժումից և օրուգիշեր նրանց կողքին լինելուց հետո շները բուժվել են», - ասել է բժիշկը:
Նշվում է, որ այժմ երկու շներն էլ առողջ են:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...