Հայաստանի իշխանության քաղաքական լուրջ վրիպումը
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱՄՆ հայ համայնքում տարակուսած են՝ Հայաստանի իշխանությունները չցավակցեցին սենատոր ՄակՔեյնի մահվան կապակցությամբ: Համայնքը մշտապես իր օրակարգային հարցերի, այդ թվում՝ Հայաստանին վերաբերող խնդիրների լուծման համար դիմում էր սենատորին եւ աջակցություն ստանում նրանից:
ՄակՔեյնը 2 անգամ այցելել է Հայաստան եւ Սենատում միշտ օժանդակել է հայկական օրակարգին: Անգամ ՄակՔեյնի ամենամեծ հակառակորդ Թրամփը, որին ընտանիքն արգելեց մասնակցել սգո արարողություններին, հրահանգել էր 2 օրով իջեցնել Սպիտակ տան դրոշը: Համայնքը ՀՀ իշխանությունների՝ ցավակցական հեռագիր չուղարկելը համարում է քաղաքական լուրջ վրիպում, ինչը կխանգարի համայնքի գործունեությանը հանրապետականների հետ աշխատանքում:
Ի դեպ, Ադրբեջանում ՄակՔեյնն ուներ խիստ հայամետ գործչի համբավ: Հիշեցնենք, որ Ջոն Մակքեյնը աջակցել էր 1989թ. «Արցախի խնդրի արդար եւ խաղաղ կարգավորման» եւ «Մարդասիրական միջանցք» օրենսդրական նախաձեռնություններին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...