Ադրբեջանցի գրոսմայստեր Շախրիյար Մամեդյարովի սենսացիոն հայտարարությունը
Ադրբեջանցի գրոսմայստեր Շախրիյար Մամեդյարովը սենսացիոն հայտարարություն է արել: Շախմատիստը բողոքում է հովանավոր չունենալուց, ինչի պատճառով ստիպված է լինում մասնակցել մի շարք մրցաշարերի. «Այսօր ես ունեցա դժվար պարտիա Կարլսենի հետ, որը տևեց 5 ժամից ավելի: Սկզբում ես առավելություն ունեի, այնուհետև իրավիճակը փոխվեց և մրցակիցը 5 ժամվա ընթացքում փորձում էր հաղթել:
Այս ամենից հետո ես որոշել եմ չմասնակցել այսքան շատ մրցաշարերի: Մտադիր եմ քիչ խաղալ, որպեսզի խնայեմ ուժերս: Անընդմեջ այսքան շատ խաղալը խայտառակություն է:
Այսօր լրագրողն ինձ հարցրեց, թե ինչն է ինձ ստիպում այսքան շատ խաղալ: Ես մի փոքր ամաչեցի ասել, որ պատճառը փողն է: Չէի կարող ասել, որ իմ նման պրոֆեսիոնալ շախմատիստը չունի հովանավոր: Ես բոլոր մրցաշարերին մեկնում եմ իմ հաշվին:
Սենտ-Լուիսում խաղացող բոլոր շախմատիստներն ունեն հովանավոր: Վաղն ինձ կրկին ևս մեկ պարտիա է սպասվում: Ցավոք, ես արդեն հոգնել եմ նման շախմատից:
Հաճախ ինքս ինձ հարցնում եմ, թե արդյոք Ադրբեջանում այսքան շատ են ուժեղ մարզիկները, որ ես չեմ կարողանում ինձ հովանավոր գտնել: Ես անսհաման սիրում եմ Ադրբեջանը, սակայն ուժերս սահմանափակում ունեն: Օրերից մի օր ես այլևս չեմ լինի նախկին Շախրիյար Մամեդյարովը և այս խոսակցություններն արդեն անիմաստ կլինեն»,- գրել է գրոսմայստերը «Facebook»ի իր էջում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ