Հրապարակվել է 2018թ. ամենաբարձր վարձատրվող դերասանների ցանկն՝ ըստ Forbes-ի
Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է այս տարվա ամենաբարձր վարձատրվող դերասանների վարկանշային աղյուսակը, որը գլխավորում է ամերիկացի դերասան Ջորջ Քլունին:
Նշվում է, որ դերասանական գործունեությունից բացի Քլունին զգալի գումար է վաստակել նաև իր Casamigos Tequila ընկերության վաճառքից: Գործարքի շնորհիվ դերասանի տարեկան եկամուտը կազմել է 233 միլիոն դոլար:
Վարկանշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում է հայտնվել Դուեյն Ջոնսոնը, ով 2018-ին վաստակել է 124 մլն դոլար: Երրորդ հորիզոնականում է Ռոբերտ Դաունի կրտսերը՝ վաստակած 81 մլն դոլարով, ում համար այս տարի առավել եկամտաբեր է եղել «Վրիժառուները. Անվերջության պատերազմ» ֆիլմում կատարած դերը:
Առաջատար տասնյակում են հայտնվել Քրիս Հեմսվորթը (64.5 մլն դոլար), Ջեքի Չանը (45.5 մլն դոլար), Ուիլ Սմիթը (42 մլն դոլար), Ակշայ Կումարը (40.5 մլն դոլար), Ադամ Սենդլերը (39.5 մլն դոլար), Սալման Խանը (38.5 մլն դոլար) և Քրիս Էվանսը (34 մլն դոլար):
Հիշեցնենք, որ ավելի վաղ ամսագիրը հրապարակել էր նաև 2018-ի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների վարկանշային աղյուսակը, որը գլխավորել է ամերիկացի դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում