Ջորջ եւ Ամալ Քլունիները հանգստանում են Մեգան Մարքլի եւ արքայազն Հարրիի հետ
Ջորջ եւ Ամալ Քլունիները թեպետ հսկայական առանձնատուն ունեն Անգլիայում, սակայն նրանք հիմնականում ապրում են Իտալիայի Կոմո լճի ափին տեղակայված դերասանի առանձնատանը: Ընտանիքը տեղափոխվել է Իտալիա այն բանից հետո, երբ դերասանի անվտանգության աշխատակիցները հայտնել էին, որ Անգլիայի մեծ տունը հսկողության տակ պահելը պրոբլեմատիկ է եւ ապահովության համար ընտանիքին հարկավոր է տեղափոխվել Իտալիա:
Իսկ անվտանգության խնդիրները ծագեցին Ամալ Քլունիի, որպես մարդու իրավունքների փաստաբան հանդես գալու գործունեության հետ: Ամալի միջազգային փորձը հանգեցրել է նրան, որ իրավաբանի հասցեին սկսել են սպառնալիքներ հնչել: Ահա եւ Ջորջը որոշել է տեղափոխվել:
Իսկ օրերս Քլունիներին այցելել են Մեգան Մարքլն ու արքայազն Հարրիին, որոնք հոլիվուդյան դերասանի առանձնատուն են գնացել անցած շաբաթ եւ մնացել են երեք գիշեր:
Առանձնատանն են եղել նաեւ Ջորջ եւ Ամալ Քլունիների 10 ամսական զույգերը՝ Էլլան եւ Ալեքսանդրը:
Այնուհետեւ Ջորջը ընթրիք է կազմակերպել հյուրերի համար՝ հրավիրելով իր ընկերներին:
Հիշեցնենք, որ դերասանն ու Ամալը այն երջանիկների շարքում են, որոնք մայիսին հրավիրված են եղել Մեգանի եւ Հարրիի հարսանիքին:



















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում