Հարավկովկասյան երկաթուղու շուրջ կրքերը չեն հանդարտվում.պահանւում են աշխատանքից ազատել ՊԵԿ նախագահին
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մենք 2 օր առաջ գրել էինք, որ Պետեկամուտների կոմիտեն հատուկ ջոկատայինների ուղեկցությամբ մտել է Հարավկովկասյան երկաթուղի եւ խուզարկություն կատարել՝ արդյունքում առգրավելով որոշ փաստաթղթեր եւ անգամ՝ համակարգիչներ։
Տեղեկացել էինք, որ ՀԿԵ-ի հետ կապված ՊԵԿ-ը քրգործ է հարուցել՝ 9,7 մլն դրամի ԱԱՀ չվճարելու մասով, իսկ 16-ի երեկոյան ժամը 22։00-ին մտել է խուզարկության, որը տեւել է մինչեւ հաջորդ օրվա ժամը 8։30-ը, ինչը խիստ վրդովեցրել էր ՀԿԵ ղեկավարությանը, եւ նույն օրը Սերգեյ Վալկոն ընդունելության էր գնացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ՝ հավանաբար, բողոքելու։
Թեեւ կողմերը ձգտել էին միջադեպը հարթել, սակայն երեկ մենք տեղեկացանք, որ կրքերը դեռ չեն հանդարտվել։ Ռուսական իշխանությունները ծանր են տարել կատարվածը եւ գրեթե ուլտիմատում են դրել՝ աշխատանքից ազատել ՊԵԿ նախագահին։ Անգամ լուրեր կային, որ Դավիթ Անանյանը դիմում է պատրաստվում գրել, մանավանդ՝ ինքն էլ գոհ չէ իր լիազորությունների շրջանակից։ Սակայն առայժմ գործընթացը սառեցված է՝ հայկական կողմը բանակցում է ռուսականի հետ եւ փորձում «անկորուստ» հարթել տեղի ունեցածը։ Պատահական չէ, որ երեկ Մոսկվայում 2 ակցիա էր նախատեսված՝ ընդդեմ Փաշինյանի, որը, ըստ չար լեզուների, կազմակերպում է Ռուսաստանի հայերի միությունը՝ Արա Աբրահամյանի գլխավորությամբ, ով հայտնի է պուտինյան վարչակազմի հետ ունեցած սերտ կապերով»,– գրում է օրաթերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...