Բնակարանների գները Հայաստանում. դոլարով նվազում՝ ռուբլով բարձրացման դիմաց
Բնակարանների շուկայական գների մասին հունվարի պաշտոնական տեղեկատվությունը միանգամայն կանխատեսելի էր: Այն իմաստով, որ մեկ տարվա ընթացքում կտրուկ տեղաշարժեր չեն եղել: Օրինակ, ըստ մայրաքաղաքի վարչական շրջանների՝ փոփոխությունները տատանվել են 0.4%-ի աճից (Նուբարաշեն) մինչեւ 1.0%-ով անկում (Էրեբունի): Նկատենք, որ նույն տարվա ընթացքում դոլարը գրեթե նույն մակարդակի վրա է մնացել՝ 0.01%-անոց խորհրդանշական անկմամբ:
Ավելի երկար ժամանակահատվածում նույնպես պաշտոնական տվյալներում լուրջ տեղաշարժեր չեն եղել: Բայց մի շարք ցուցանիշներում զգալի փոփոխություններ կան: Ասենք՝ 2014 թվականի հունվարից Հայաստանում դոլարի փոխարժեքն ամրապնդվել է 1.2 անգամ:
Հայաստանում ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների հոսքը (դոլարով) զգալիորեն կրճատվել է, ինչն ազդել է հասարակության մի մասի կենսամակարդակի վրա: Վերջին երեք տարիների ընթացքում մշտական բնակչության թիվը կրճատվել է ավելի քան 30 հազարով: Միաժամանակ, հաշվի առնելով բնական աճը, արտագաղթի հետեւանքով մշտական բնակչության թվի կրճատումը զգալիորեն ավելի է եղել: Հասկանալի է, որ այս գործոններն օբյեկտիվորեն խոչընդոտում են անշարժ գույքի գների աճին:
Ավելի լիարժեք պատկեր ստանալու համար դրամով պաշտոնական միջին գները ներկայացնենք դոլարով, ինչպես նաեւ ռուսական ռուբլով (տվյալները 2014-2017 թվականների դրությամբ են): Դրամական արտահայտությամբ գներում ոչ զգալի տեղաշարժի պայմաններում դոլարի ամրապնդումը հանգեցրել է այդ արժույթով բնակարանների արժեքի նվազման: Իսկ ահա ռուսական ռուբլով հակառակ պատկերն է:
Նույն ժամանակահատվածում Հայաստանում ռուբլին թուլացավ գրեթե մեկուկես անգամ, ինչի հետեւանքով այդ արժույթով հաշվարկային գները զգալիորեն բարձրացան: Նկատենք, որ ռուբլով գների ամենաբարձր մակարդակն արձանագրվել է անցյալ տարվա հունվարին: Բանն այն է, որ այդ ժամանակ ռուբլու փոխարժեքը նվազագույնն էր՝ 6.24 դրամ: Այնուհետեւ տարվա ընթացքում ռուբլին 1.3 անգամ ամրապնդեց դիրքերը՝ այս տարվա հունվարին հասնելով 8.15 դրամի:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում