Օլգա Բուզովան պարծեցել է ցնցող մարմնով (ֆոտո)
Սկանդալային հեռուստանախագծի հաղորդավարուհի, դերասանուհի, դիզայներ, նաեւ երգչուհի Օլգա Բուզովան շարունակում է իր կրքոտ լուսանկարներով ցնցել օգտատերերին:
Բուզովան իր Instagram-ում լուսանկարների շարք է հրապարակել, որում ներկայացել է բիկինիով: Ի տարբերություն այլ լողազգեստով լուսանկարների, այս կադրերում ավելի լավ է երեւում երգչուհու մկանուտ որովայնը, որն, անշուշտ, տքնաջան մարզումների արդյունք է:
Օլգան մեկնաբանել է լուսանկարներից մեկը՝ գրելով. «Սա իսկական հաճուք է»:

Մյուս լուսանկարին կից հաղորդավարուհի-երգչուհին խոսել է մարդկային հարաբերությունների մասին:
«Դու իրավունք չունես հեռանալ այն մարդուց, ում սիրում ես, բայց իրավունք ունես հեռանալ այն մեկից, ով քեզ վատ է վերաբերվում: Դու իրավունք ունես կարեւորել քեզ առաջին հերթին ու հեռանալ, եթե անվերջ փորձում ես, ու ոչինչ դուրս չի գալիս: Դու իրավունք ունես շրջապատել քեզ ընկերներով, մարդկանցով, ովքեր քեզ սիրում են ու օգնում: Դու իրավունք ունես ներել քեզ մեծ ու փոքր սխալների համար, իրավունք ունես դուր գալ ինքդ քեզ», - գրել է երգչուհին:

Այնուհետեւ նա շարունակել է. « Մենք կարծում ենք, որ հեռանալը վատ է, ասես մենք հանձնվում կամ պարտվում ենք դրանով, բայց երբեմն հեռանալը լավագույնն է, ինչ դուք կարող եք անել: Դու իրավունք ունես երջանիկ լինել այստեղ ու հիմա»:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում