Ջենովայում կամուրջի փլուզման հետեւանքով ավելի քան 600 մարդ անօթեւան է մնացել
Ջենովայում ավտոմոբիլային կամուրջի փլուզման հետեւանքով ավելի քան 600 մարդ անօթեւան է մնացել, չորեքշաբթի հայտնել են Լիգուրիա շրջանի իշխանությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Ըստ տեղեկությունների՝ 632 մարդ ստիպված են եղել լքել իրենց տները, որոնք գտնվել են այդ ենթակառուցվածքային կառույցի տակ կամ դրա մոտ։ Խոսքը Ջենովայում բնակվող 311 ընտանիքների մասին է։ Քաղաքային իշխանությունների ջանքերի շնորհիվ բոլոր այդ մարդիկ արդեն տեղավորվել են ժամանակավոր կացարաններում։
Ջենովայում երկու մետր երկարությամբ ավտոմոբիլային կամուրջը փլուզվել է երեքշաբթի ժամը 11.36–ին։ Արտակարգ պատահարի պահին 30 ավտոմեքենա է կամուրջի վրա գտնվել, փլուզման հետեւանքով 39 մարդ է զոհվել։ Որոնողափրկարարական աշխատանքները ողբերգության վայրում շարունակվում են։


















































Համացանցում հայտնվել է Իտալիայում կամրջի փլուզման տեսանյութը
Ջենովայում կամրջի փլվելու գոտուց տարհանված բնակիչները նոր բնակարաններ են ստանում
Ջենովայում փրկարարական աշխատանքների երկրորդ գիշերն ապարդյուն է անցել (լուսանկարներ)
Իտալիայի իշխանություններն ասել են՝ ով է կամրջի ողբերգական փլուզման մեղավորը
Իտալիայում կամրջի փլվելու հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 38-ի (Տեսանյութեր)
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...