«Հրապարակ». ՌԴ-ն հայ իրավապահներին թույլ չի տալիս ձերբակալել նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին
Պաշտպանության նախկին նախարար, ՀՀ նախկին ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը, ով հետախուզվում է Մարտի 1-ի գործով, գտնվում է Մոսկվայում: Լավատեղյակները պնդում են, որ հայ իրավապահները գիտեն նրա գտնվելու վայրը, բայց ձերբակալել չեն կարողանում: Բանն այն է, որ Հարությունյանը ՌԴ քաղաքացի է, և կասկած կա, որ պաշտոնական Մոսկվան թույլ չի տալիս նրան ձերբակալել: Այդ մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
«Ի դեպ, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել է, թե կստուգեն նրա՝ ՌԴ քաղաքացի լինելու հանգամանքը: Մենք նախորդ շաբաթ դիմել էինք ՀՔԾ՝ պարզելու, թե ստուգել են Մ. Հարությունյանի քաղաքացիության հարցը: Երեկ մեզ կրկին պատասխանեցին՝ կստուգենք: Տպավորություն է, թե այդ ստուգումը տաժանակիր աշխատանք է, այլ ոչ թե անձնագրայինի բազայում 5 րոպեանոց գործողություն: Ի դեպ, Խաչատուրովը ևս ՌԴ քաղաքացի է և, լավատեղյակների պնդմամբ, չէր գա հարցաքննության, եթե իմանար, որ իրեն որպես մեղադրյալ են ներգրավելու»,– գրում է օրաթերթը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...