Անջելինա Ջոլիին տեղափոխել են հոգեբուժարան
Լրատվամիջոցները քննարկում են հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլիին, որին տեղափոխել են հոգեբուժարան: Արեւմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ պատճառ է հանդիսացել նրա եւ նախկին ամուսնու՝ Բրեդ Փիթի հետ բաժանության ձգձգվող դատական գործընթացը:
Ամենագեղեցիկ զույգի ապահարզանի գործընթացն արդեն երկու տարի է ինչ շարունակվում է, սակայն՝ նոր սկանդալային բացահայտումներով ու զարգացմամբ: Անջելինա Ջոլին ամուսնու մեղադրում է բոլոր մեղքերի մեջ: Բրեդ Փիթն էլ իր հերթին հանգիստ չի թողնում կնոջն ասելով, որ նա գլխի հետ խնդիրներ ունի: Այժմ արդեն լրատվամիջոցներում հայնտվել է ինֆորմացիա, որ դերասանուհին անհապաղ տեղափոխվել է հոգեկան շեղումների բուժմամբ մասնագիտացված հիվանդանոց:
Նշվում է նաեւ, որ այդ հիվանդանոցում Ջոլին արդեն եղել է, երբ նրա նիհարելու գձտումն անցել էր բոլոր սահմանները եւ վտանգ էր հանդիսանում դերասանուհու կյանքի համար: Այդ ժամանակ նրա քաշը հասել էր 44 կիլոգրամի: Լրագրողները ենթադրում են, որ այս անգամ նրա հոսպիտալացման պատճառը նույնն է: Ըստ ամենայնի դերասանուհու նյարդերը տեղի են տվել ապահարզանի ձգձգվող գործընացի պատճառով:
Հոգեբուժարանում Ջոլին կանցկացնի երկու շաբաթ: «Մալեֆիսենտա» ֆիլմի երկրորդ մասի նկարահանումները, որտեղ գլխավոր դերում հանդես էր գալիս Ջոլին, ստիպված են եղել դադարեցնել: Հավելենք, որ այս տեղեկատվությունը դեռ պաշտոնապես հաստատված չէ:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում