Թավշյա հեղափոխությունից հետո շատացել են սուտ մատնության դեպքերը
«Ժողովուրդ» օրաթերթի էլեկտրոնային համարում կարդում ենք. «Ինչպես հայտնի է թավշյա հեղափոխությունից հետո իրավապահ համակարգը նոր թափ հաղորդեց նախկինում կարճված եւ կասեցված քրեական գործերի:
Այս պատկերին զուգահեռ այս օրերին իրավապահ մարմիններին են դիմում քաղաքացիներ՝ այս կամ այն միջադեպի մասին հաղորդում հանցագործության մասին դիմում ներկայացնելով: Արդյունքում, իրավապահները քննություն են սկսել եւ պարզել, որ քաղաքացիները սկսել են ուրիշներին անհիմն մեղադրել ծանր հանցագործությունների մեջ: Ուստի իրավճակը հաշվի առնելով իրավապահները սուտ հաղորդում տված անձանց մեղադրանք են առաջադրել:
Այսպիսով , «Ժողովուրդ օրաթերթին հայտնի է դարձել, որ Հերմինե Ադամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կատարել է սուտ մատնություն, այն է` 2018 թվականի հունիսի 15-ին գրավոր հաղորդում է տվել ոստիկանության Կապանի բաժնում, որում գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունը կեղծ է, Աշոտ Միքայելյանին մեղադրել է ծանր հանցագործության կատարելու մեջ:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա էլեկտրոնային համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...