«Փյունիկը» գոլ բաց չթողեց, բայց եւ չհաղթեց
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փուլի երրորդ փուլում «Փյունիկը» Երևանի «Հանրապետական» ստադիոնում 0։0 հաշվով ավարտեց հանդիպումը Իսրայելի «Մաքաբիի» հետ։
Հանդիպման առաջին կեսում հյուրերն ավելի ակտիվ էին գործում, չնայած «Փյունիկի» հարձակվող Մոհամեդ Կոնատեն դարպասը գրավելու 2 լավ հնարավորություն ուներ։ Իսրայելական ակումբի ֆուտբոլիստի հարվածից հետո էլ գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին։
Խաղի երկրորդ կեսում «Փյունիկը» դաշտի տիրոջ իրավունքով տիրեց նախաձեռնությանը։ Հաշիվը բացելուն մոտ էր Ալիկ Առաքելյանը, սակայն հայ ֆուտբոլիստի հարվածը շեղ ստացվեց։ Հյուրերը հաճախ վտանգավոր հակագրոհում էին։ Մի քանի դրվագներում հուսալի գործեց հայկական ակումբի դարպասապահ Անդրիյա Դրագոևիչը։
Դիմակայության պատասխան հանդիպումը տեղի կունենա մեկ շաբաթ անց։
Հիշեցնենք, որ «Մաքաբիի» արգելքը հաղթահարելու դեպքում հայկական ակումբը որակավորման վերջին փուլում կհանդիպի նորվեգական «Սարպսբորգի» եւ խորվաթական «Ռիեկայի» դիմակայության հաղթողի հետ:
Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկը» հաղթել էր մակեդոնական «Վարդարին», իսկ երկրորդ փուլում հաղթահարեց ղազախական «Տոբոլի» արգելքը: «Մաքաբին» նախորդ 2 փուլերում պայքարից դուրս է թողել հունգարական «Ֆերենցվարոշին» (1:1, 1:0) ու սերբական «Ռադնիչկիին» (2:0, 2:2):
Եվրոպայի լիգա, որակավորման երրորդ փուլ, առաջին հանդիպում
«Փյունիկ» - «Մաքաբի»՝ 0։0
«Փյունիկ»․ Անդրիյա Դրագոևիչ, Մաքսիմ Ժեստոկով, Դիդյեր Կադիո, Վյաչեսլավ Դմիտրիև, Սերոբ Գրիգորյան (Սերգեյ Կոլիչև, 68), Մաքսիմ Տրուսևիչ, Դենիս Վոյնով, Ալիկ Առաքելյան, Վահագն Հայրապետյան (Ալբերտ Բոգատիրև, 43), Ռումյան Հովսեփյան, Մոհամեդ Կոնատե (Ռուսլան Կորյան, 66)։
Գլխավոր մարզիչ՝ Անդրեյ Տալալաև։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ