Արազ Օզբիլիսը կխաղա Հոլանդիայի առաջնությունում
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Բեշիքթաշին», կարիերան շարունակելու է հոլանդական «Վիլլեմ II» ակումբում:
Հոլանդական ակումբը հաստատել է հայ ֆուտբոլիստի տեղափոխության լուրը, սակայն գործարքի մանրամասները դեռ չեն հրապարակվել:
Bd.nl կայքից տեղեկանում ենք, որ Օզբիլիսն արդեն միացել է «Վիլլեմ II»-ին և այսօր մարզվել է նոր թիմի կազմում: Մարզման տեսանյութը կարող եք դիտել այստեղ:
Նույն լրատվամիջոցի հետ զրույցում «Վիլլեմ II»-ի գլխավոր մարզիչ Ադրի Կոստերը գովաբանել է հայ ֆուտբոլիստին.
«Օզբիլիսը «Բեշիքթաշի» կազմում նախապատրաստվել է նոր մրցաշրջանին, այնպես որ՝ զարմանալի չէ, որ մարզմանը նա լավ տպավորություն թողեց: Արազը հենց այն ֆուտբոլիստն է, ով մեզ անհրաժեշտ է: Նա կարող է խաղալ առջևի գծի ցանկացած դիրքում, կարող է գոլեր խփել: Նա փորձառու խաղացող է»,- ասել է Կոստերը:
Հոլանդիայի առաջնության առաջին տուրում Օզբիլիսի թիմն առաջին խաղը կանցկացնի օգոստոսի 11-ին մրցելով ՎՎՎ-Վենլո թիմի հետ:
Top-News.am


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ