ՀՌԱՀ անդամը 14 միլիոն դրամով բնակարան է գնել
«Փաստ» օրաթերթը գրում է. Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Կորյուն Առաքելյանը 14 միլիոն 818 հազար դրամով բնակարան է ձեռք բերել: Այս մասին իմանում ենք պաշտոնյայի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած գույքի և եկամուտների 2015 թ. տարեկան հայտարարագրից:
Ինչ վերաբերում է Առաքելյանի դրամական միջոցներին, ապա դրանք 2015 թ. հետևյալ պատկերն են ունեցել. տարեսկզբին հայտարարագրել է 500 հազար դրամ, իսկ արդեն տարեվերջին՝ միայն 100 հազար դրամ:
Նրա տարեկան եկամուտներն էլ ստացվել են երկու տարբեր աշխատավարձերից՝ կազմելով 7 միլիոն 13 հազար դրամ: Նրա կինը՝ Սուսաննա Մամիկոնյանը, նույն տարում հայտարարագրել է 50 հազար դրամ դրամական միջոցներ և 1 միլիոն 56 հազար դրամ եկամուտ, որն ստացվել է երկու տարբեր աշխատավարձի հանրագումարից:
Կորյուն Առաքելյանը ՀՌԱՀ անդամ է ընտրվել դեռևս 2009 թ.–ին: Միաժամանակ նույն տարում ընտրվել է ՀՀ հանրային խորհրդի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ, ապա ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել ՀՀ Հանրային խորհրդի անդամ։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...