Ռուսաստանում հարբած զբոսաշրջիկը դանակի հարվածներով սպանել է տեղի սրճարանի հայ աշխատակցին (տեսանյութ)
Ռուսաստանի Անապա քաղաքի մոտ գտնվող Վիտյազևո բնակավայրում ոչ սթափ վիճակում գտնվող տղամարդը դանակի հարվածներով սպանել է տեղի սրճարաններից մեկի 43-ամյա աշխատակից ՀՀ քաղաքացու, հայտնում է «Кубанские новости»-ն:
ՌԴ քննչական կոմիտեի Կրասնոդարի երկրամասի քննչական վարչության տվյալներով՝ տղամարդն Անապա էր ժամանել հանգստի նպատակով: Հուլիսի 30-ի երեկոյան Վիտյազևո բնակավայրում 36-ամյա հարբած տղամարդը մոտեցել է սրճարանի 43-ամյա աշխատակցին, որն այդ ժամանակ միս է տապակելիս եղել։
Զրույցի ընթացքում նրանց միջև վեճ է ծագել։ Այդ ժամանակ զբոսաշրջիկը, որի ազգությունը չի նշվում, վերցրել է դանակը և բազմաթիվ հարվածներ հասցրել տղամարդուն, ինչի հետևանքով նա մահացել է տեղում:
Դեպքի հետևանքով տուժել է նաև 17-ամյա երիտասարդ։ Դեպքի հանգամանքները պարզվում են:
Տեղի ունեցածը հայտնվել է տեսահսկման համակարգի տեսախցիկներում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...