ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտը մնացել է առանց ղեկավարի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտը, որը բանակի համար կարեւոր նշանակություն ունեցող ոլորտներից մեկն է, տեւական ժամանակ մնացել է առանց ղեկավարի: Այդ պաշտոնում նշանակման հարցը ՊՆ ղեկավարների համար դարձել է խնդիր: Քառօրյա պատերազմից հետո այդ դեպարտամենտի ղեկավար Ալիկ Միրզաբեկյանը պաշտոնանկ եղավ եւ մայիսի 20-ին նոր պետ նշանակվեց՝ Մովսես Հակոբյանը, սակայն ավելի ուշ նրան այլ պաշտոնի նշանակեցին, եւ Կարեն Կարապետյանը զբաղեցրեց դեպարտամենտի պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը: Սակայն թավշյա հեղափոխությունից հետո նա եւս հավաքեց իրերը եւ հեռացավ այդ պաշտոնից:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին ում առաջարկում են ղեկավարել այդ դեպարտամենտի պետի պաշտոնը, հրաժարվում է: Կասկածներ կան, որ սա այն կառույցն է, որտեղ հնարավոր չէ մաքուր մնալ եւ կոռուպցիոն որեւէ պատմության մեջ չհայտնվել, ուստի «շառ ու փորձանքից» հեռու մնալու համար ավելի լավ է հրաժարվել այդ պաշտոնը զբաղեցնելուց, քան վախով ապրել, որ մի օր դու էլ կհայտնվես կալանավայրում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...