Travelblog.lv-ն բացահայտում է Հայաստանն՝ իր ողջ հմայքով ու էությամբ (Տեսանյութ)
Հայկական մշակույթն ու արվեստը՝ իր ինքնատիպ ավանդույթներով, երգ-երաժշտությամբ, դարերի խորքից եկող ճարտարապետական կոթողները, չքնաղ բնապատկերները ներկայացվել են մեկ տեսանյութում: Լատվիայում ՀՀ դեսպանության (նստավայրը՝ Վիլնյուս) և Travelblog.lv-ի համագործակցության արդյունքում նկարահանվել է տեսանյութ, որ բացահայտում է Հայաստանը՝ իր ողջ հմայքով ու էությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
Travelblog.lv-ի մասնագետները, Հայաստանի զբոսաշրջության պետական կոմիտեի և Radisson Blu Yerevan-ի աջակցությամբ, մեկ շաբաթ շարունակ ֆիքսել են ամեն հնարավորն ու անհնարինը` հայկական մշակույթն ու արվեստը՝ իր ինքնատիպ ավանդույթներով, երգ-երաժշտությամբ, դարերի խորքից եկող ճարտարապետական կոթողները՝ մեր վանքերով, եկեղեցիներով ու խաչքարերով, հայկական լեռնաշխարհի չքնաղ բնապատկերները:
«Այս ամենը տեսնելու և հասկանալու համար պետք է նայել ֆիլմը, իսկ վերապրելու և հայոց աշխարհի՝ տեսախցիկներից դուրս մնացած բյուրավոր գանձերը բացահայտելու համար պետք է այցելել և սեփական աչքերով տեսնել Հայաստանը»,-ասված է նախարարության հաղորդագրության մեջ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...