Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան՝ ԵՏՄ անդամ երկրների վարչապետների նիստին մասնակցելու համար «հակասահմանադրակա՞ն» է
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան՝ ԵՏՄ անդամ երկրների վարչապետների նիստին մասնակցելու համար, կարելի է ասել՝ «հակասահմանադրական» է, որովհետեւ մեր Սահմանադրությամբ երկրի ղեկավարը վարչապետն է, եւ նա լիազորված է մասնակցել միայն երկրների ղեկավարների նիստերին, այլապես ստացվում է, որ մի անգամ առաջին փոխվարչապետն է մասնակցում, մյուս անգամ՝ վարչապետը, այսպես որ գնա, կարող է մասնակցել նաեւ, ասենք, ՀԱՊԿ պաշտպանության նախարարների նիստի՞ն, մեկ ուրիշ անգամ՝ ԱԳ նախարարների՞։ Ընդ որում, չեմ կարծում, որ պատճառն իրավական է, պատճառը բացառապես քաղաքական է»,- ասաց ԱԳՆ մեր աղբյուրը։
Իսկ ո՞րն էր պատճառը։ «Ռուսաստանի հրավեր-հրահանգը, Ռուսաստանը ցանկանում է ընդգծել իր առավելությունը բոլոր հարցերում․ հիշենք, որ ԵՏՄ վարչապետների խորհուրդը տեղեկացված էր, որ այդ նիստերին այլեւս մասնակցելու է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, որը Դուշանբեի հավաքի ժամանակ տեղեկացրել էր այդ մասին։ Կազուս է ստացվում՝ վարչապետների նիստին մասնակցում է Փաշինյանը, նախագահների նիստին մասնակցում է Փաշինյանը»։
Ի դեպ, նույն աղբյուրների փոխանցմամբ, ՀԱՊԿ-ում էլ բավականին թուլացել են Հայաստանի եւ Յուրի Խաչատուրովի դիրքերը՝ հարցաքննության կանչված, կասկածյալի կարգավիճակին ձգող Խաչատուրովին այլեւս չեն վստահում։ Ղազախստանն ու Բելառուսը մտմտում են Խաչատուրովին ժամանակից շուտ պաշտոնանկ անել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...