Չարենցավանի քաղաքապետի հսկայական ունեցվածքը. 26 անշարժ գույք
«Փաստ» օրաթերթը գրում է. «Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը նախորդ տարի առքուվաճառքով է զբաղվել, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրից:
Շահգալդյանը գնել է երկու հողամաս 1 միլիոն 735 հազար եւ 2 միլիոն 284 հազար դրամով, նաեւ վաճառել է երեք այլ հողամաս 1 միլիոն, 200 հազար եւ 160 հազար դրամով:
Դրամական միջոցները 2017 թ. վերջին տվյալներով կազմել են 38 միլիոն դրամ, իսկ եկամուտները՝ 16 միլիոն 959 հազար դրամ, որից 1 միլիոն 872 հազար դրամը աշխատավարձն է, 1 միլիոն 360 հազար դրամը վաճառված գույքից ստացված գումարը, 727 հազար դրամը վարձակալության դիմաց ստացված վճարն է, 10 միլիոն դրամը՝ վարկ, իսկ 3 միլիոն դրամն էլ՝ շահաբաժին:
Շահգալդյանը աչքի է ընկնում իր հսկայական ունեցվածքով: Նախորդ տարի քաղաքապետի պաշտոնում ընտրվելուց հետո ներկայացված հայտարարագրի համաձայն, 26 անուն անշարժ գույք ուներ, որից երեքը ավտոտնակ, երկուսը՝ բնակարան, մեկը՝ հասարակական նշանակության շինություն, իսկ մնացածը հողամասեր են»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...