Չինաստանում հարսանիքի ժամանակ հյուրերը «հայտնվել» են գետնի տակ (լուսանկարներ, տեսանյութ)
Չինաստանում հարսանեկան արարողության հյուրերը «հայտնվել» են գետնի տակ: Միջադեպի տեսանյութը հրապարակել է Beijing News-ը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, միջադեպը տեղի է ունեցել Հեբեյ նահանգի Շիցզյաչժուան քաղաքի շքեղ հյուրանոցներից մեկում: Արարողության ժամանակ վեց անձանց համար նախատեսված սեղանի տակ գետինը փլուզվել է, և հյուրերն ընկել են գետնի տակ:
Նորապսակների ընկերներն ու բարեկամներն օգնել են հյուրերին դուրս գալ փոսից, այնուհետև տուժածներից երեքին բուժօգնություն է պահանջվել:
Նախաքննությունը ցույց է տվել, որ միջադեպը տեղի է ունեցել անսարք ջրի խողովակների պատճառով: Այդ հատվածում գետինը սկսել է փափկել, ինչի արդյունքում փլուզվել է:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...