Լևոն Արոնյանը և Զավեն Անդրիասյանը կմասնակցեն Speed Chess Championship մրցաշարին
Chess.com կայքը կազմակերպում է հերթական խոշոր մրցաշարը, որին կմասնակցեն նաև Լևոն Արոնյանը և Զավեն Անդրիասյանը:
Մրցաշարն անցկացվում է համացանցի միջոցով: Մրցաշարին մասնակցում են 16 շախմատիստ, որոնցից 14-ը՝ Լևոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանա, Հիկարու Նակամուրան, Անիշ Գիրին, Ուեսլի Սոն, Մաքսիմ Վաշիե Լագրավը, Ալեքսանդր Գրիշչուկը, Շահրիյար Մամեդյարովը, Սերգեյ Կարյակինը, Յան Նեպոմնյաշչին, Վիդիթ Գուջրաթին,Վեյ Յին, Հոու Յիֆանը և Դուդա Յան Քշիշտոֆը ընտրվել են կազմակերպիչների կողմից, իսկ 2 շախմատիստ՝ Զավեն Անդրիասյանը և Լենիեր Դոմինգեսը մրցաշարին մասնակցության իրավունքը նվաճել են որակավորման մրցաշարերի արդյունքում:
Մրցաշարն անցկացվելու է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնալու հետագա պայքարից: Մրցաշարի առաջին փուլում Լևոն Արոնյանի մրցակիցն է լինելու Ֆաբիանո Կարուանան, իսկ Զավեն Անդրիասյանի մրցակիցը կլինի Վիդիթ Գուջրաթին:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ