Պետությանը թալանեց, ներվեց ու դարձավ ՀՀԿ-ի տարածքային թեկնածու
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ ռեյտինգային ցուցակում օդիոզ դեմքերի պակաս չկա: Թեկնածուներից մեկն էլ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության փաստաթղթաշրջանառության եւ իրավական համակարգման բաժնի պետ Արծրուն Նաջարյանն է, որը ժամանակին որպես մեղադրյալ անցել է աղմկահարույց քրեական գործով:
«Ժողովուրդ» օրաթերթը փետրվարի 22-ի իր համարում անդրադարձել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նրա աշխատած տարիներին կատարված չարաշահումների գործին:
Մասնավորապես Նաջարյանին մեղադրանք էր առաջադրվել 2010-2013թթ ընթացքում վարչական տուգանքներ կիրառելու վերաբերյալ համապատասխան աշխատանքները չկատարելու համար, եւ արդյունքում պետությանը հասցվել էր 8 միլիոն 320 հազար դրամի վնաս: Արդեն դատարանում նրա դեմ հարուցված քրեական գործը կարճվել էր՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:
Ուշադրություն դարձրեք՝ դատարանը ՀՀԿ-ական պաշտոնյայի արած հանցանքը չի հերքել, պարզապես նրան պատասխանատվության չեն ենթարկել, քանի որ վաղեմության ժամկետն անցել է: Ու հիմա նա թեկնածու է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...