Ամուսնուն սիրուհու հետ նկատած կինը հարձակվել է ընթացքի մեջ գտնվող նրա մեքենայի վրա, նստել վրան ու կոտրել դիմապակին (տեսանյութ)
Չինաստանում ամուսնուն սիրուհու հետ նկատած կինը հարձակվել է ընթացքի մեջ գտնվող նրա մեքենայի վրա ու կոտրել դիմապակին, գրում է dailymail.co.uk-ն։
Դեպքը տեղի է ունեցել Չինաստանի արևելքում՝ Ցզյանսու նահանգի Նանկին քաղաքում։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է կինը նստած ընթացքի մեջ գտնվող Audi մակնիշի սև մեքենայի վրա և մահակով հարվածում դիմապակուն՝ բղավելով․ «Բացի՛ր դուռը, դո՛ւրս արի մեքենայից»։
Տղամարդը կանգնեցրել է մեքենան միայն հետիոտնային անցումի մոտ, ինչից հետո դավաճանված կինը զայրացած հարձակվել է նրա վրա։
«Դու ասում էիր, որ մենք տուն ենք գնելու, երեկ մենք տներ էինք նայում, իսկ այսօր դու սիրուհուդ հետ ես», - բղավել է կինն ու հարվածել ամուսնուն։
Ականատեսներն էլ իրենց հերթին շտապել են բացել մեքենայի դուռն ու ամոթանքներ տալ ներսում նստած աղջկան։ Ի վերջո, ոստիկանները ստիպված են եղել նրանց բոլորին բաժանմունք տանել։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...