Քաղաքացիական ավիացիայի վարչության 30-ամյա նախագահը հայերեն գրել-կարդալ չգիտի
«Հրապարակը» գրում է. «Քաղաքացիական ավիացիայի վարչությունից մեզ պատմեցին, որ նորանշանակ նախագահ, 30-ամյա Տաթևիկ Ռևազյանը հայերեն գրել-կարդալ չգիտի, մարդ է պահում, որ տեքստերն իր համար կարդա․ այդպես է աշխատում: Սա մի շարք օրենքների խախտում է՝ սկսած Սահմանադրությունից, վերջացրած պետական ծառայողի, լեզվի մասին օրենքներով:
Մենք դիմեցինք Քաղավիացիայի վարչություն, որտեղից ասացին․ «Վարչության նախագահի հայերեն գրելու, կարդալու, խոսելու մակարդակը բավարար է, և այժմ աշխատում է իր լեզվի իմացության մակարդակի բարելավման վրա: Ինչ վերաբերում է այն տեղեկատվությանը, թե Տաթևիկ Ռևազյանը հատուկ մարդ է պահում, ով ամբողջ օրը տեքստերը կարդում է իր համար, որ լսելով հասկանա, չի համապատասխանում իրականությանը: Ուղղակի պետք է հաշվի առնել այն փաստը, որ նա 5 տարեկանից ապրել է Դանիայում, ուսումն ստացել է անգլերեն և դանիերեն լեզուներով:
Նշենք նաև, որ փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է հայերեն լեզվով»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...