Դատավորը կրակել է իր ոտքին. գործ չեն հարուցել. «Կմեծանա, կմոռանա»
Մամուլը գրել էր, որ Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանի որդին՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Դավիթ Բալայանը, գնացել է որսի եւ անզգուշությամբ կրակել իր ոտքին: «Հրապարակը» հարցում էր արել դատախազություն` պարզելու, թե արդյոք քրեական գործ հարուցվե՞լ է այս դեպքով: Օրերս օրաթերթը ստացել է հարցման պատասխանը, որում նշված է, որ նյութերի նախապատրաստմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է, քանի որ բացակայել է հանցագործության դեպքը: Իհարկե, որեւէ կասկած չունենք, որ դատավորի զենքն օրինական է եղել, առավել հետաքրքիր է դատական իշխանության ներկայացուցչի սերը որսի հանդեպ, հատկապես, երբ այդ սերն ավարտվել է հրազենային վնասվածքով, իսկ տարածքում գտնվողների բախտը բերել է այնքանով, որ «վատ որսորդի» գործողություններից իրենք չեն տուժել: Հետաքրքիր է նաեւ, թե ինչ է որսացել Դավիթ Բալայանը, գուցե Կարմիր գրքում գրանցված կենդանի կամ թռչո՞ւն: Այս հարցերն իրավապահներին դժվար թե հետաքրքրեն, շարքային քաղաքացու դեպքում մի քերծվածք ստանալիս հարյուր ոստիկան ու քննիչ են այցելում, իսկ դատավորի հրազենային վնասվածքի դեպքում կարիք չկա գործ հարուցելու․ «կմեծանա՝ կմոռանա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...