5 միլիոնով «LEXUS» է գնել. դրամական միջոցները 6 մլն դրամ են
«Փաստ» օրաթերթը գրում է. «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Իգոր Սարգսյանը նախորդ տարի վաճառել է իր մեքենան՝ փոխարենը գնելով ավելի թանկարժեքը, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած 2017 թ. տարեկան հայտարարագրից:
Սարգսյանը 750 հազար դրամով վաճառել է «MERCEDES–BENZ 320 E» մակնիշի մեքենան ու 5 միլիոն դրամով գնել «LEXUS GX 470»: Ունեցել է նաև փոխառություններ, որոնք 2017 թ. վերջին կազմել են 2 միլիոն 39 հազար դրամ:
Բանկային հաշիվներին առկա դրամական միջոցները կազմել են 6 միլիոն դրամ, իսկ եկամուտները՝ 8 միլիոն 443 հազար դրամ, որից 4 միլիոն դրամը ստացված փոխառություններ են՝ վարկեր, իսկ մնացածն էլ՝ աշխատավարձ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...