Մարուքյանը հասկացել է՝ իրենք Փաշինյանին պետք չեն
«Իրատես» թերթը գրում է. «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ վերջին շփումների ժամանակ անընդհատ խոսում է «Ելք» դաշինքի «մե հրաշալի» կառույց լինելու մասին:
Վերջինս պատեհ-անպատեհ հիշեցնում է, թե ինչքան լավ ու համակարգված են աշխատել «Քաղաքացիական պայմանագրի» ու «Հանրապետություն» կուսակցության գործընկերների հետ, ի՜նչ հաջողված ծրագրեր իրականացրել: Բայց նա մոռանում է, օրինակ, որ մայիսից այս կողմ խորհրդարանական «Ելք» խմբակցությունը ոչ մի կերպ չի կարողանում ղեկավար ընտրել: Ինչ խոսք, դա հենց այդ հրաշալի համագործակցության մասին է վկայում:
«Մենք չենք մոռացել, թե Մարուքյանն ինչպես էր վրդովված հարցազրույց տալիս լրագրողին, երբ Նիկոլ Փաշինյանի ու Սերժ Սարգսյանի հանդիպումը չէր հաջողվել: Ամեն բան հիշում ենք ու եզրահանգումներ ենք անելու: Պատասխանատու պահին նրանք (Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը) Փաշինյանի կողքին չէին, հիմա էլ փորձում են կրակի վրա շագանակներ տաքացնել»,- ասաց ՔՊ-ական մեր աղբյուրը, հավելելով, թե Մարուքյանն այժմ անում է հնարավորը՝ Փաշինյանի հետ հարաբերությունները լավացնելու ու կրկին «Ելքի» ցուցակով թե՛ Երեւանի ավագանու, թե՛ խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու համար։
Դե, Փաշինյանն էլ երեկվա երեխան հո չէ՞, կարեւորություն չի տալիս թեմային՝ շրջանցելով նմանօրինակ զրույցները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...