Պարտքը չի տվել. Գագիկ Խաչատրյանի որդու տաքսի ծառայությունը սնանկ է ճանաչվում
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է․
«ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդուն պատկանող «Գալաքսի միլենիում» տաքսի ծառայություն մատուցող ընկերությունը սնանկ է ճանաչվում: Այդ ընկերությունը երեք պարտատերերի նկատմամբ գումարային պարտավորություններ ունի:
Պարտատերերից երկուսը պետական գերատեսչություններ են՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, եւ որ հետաքրքիրն է՝ ՊԵԿ‐ը: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ այդ ընկերությունը հարկային պարտավորություններ է կուտակել հենց այն ժամանակ, երբ Գ. Խաչատրյանը եղել է ՊԵԿ նախագահ, իսկ սնանկության վարույթը հարուցվել է 2015թ., երբ նա ֆինանսների նախարար էր:
Ընկերության սնանկության գծով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյանը երեկ մեզ հետ զրույցում չասաց, թե որքան են կազմում պետական ու մասնավոր պարտատերերի նկատմամբ ընկերության ունեցած պարտավորությունները: Ընդամենն ասաց, որ եթե ընկերությունը սնանկ է ճանաչվում, ուրեմն ֆինանսական պարտավորությունը գերազանցում է 1 մլն դրամը:
Նշենք, որ ՀԾԿՀ‐ին Գ. Խաչատրյանի որդուն պատկանող ընկերությունը պարտք է մոտ 1,3 մլն դրամ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...