Հայաստանի գինեգործները ավելի քան 20 մեդալ են նվաճել Գերմանիայում կայացած մրցույթում
Միջազգային MUNDUS VINI 20-րդ համտեսի մրցույթի արդյունքներով հայկական գինեգործական ընկերությունները ստացել են 23 մրցանակ,– հաղորդում է Հայաստանի գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունը։
«Հայկական ընկերությունների գինեգործական արտադրանքը, որ մասնակցում էր հեղինակավոր միջազգային մրցույթի, նվաճել է 10 ոսկի եւ 13 արծաթե մեդալ»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Թիմային մրցույթի արդյունքներով՝ Հայաստանը գրավել է 14-րդ տեղը, առաջ անցնելով Վրաստանից, Ռումինիայից եւ Մակեդոնիայից։ Մրցույթի առաջին եռյակում ինչպես միշտ Իսպանիան, Իտալիան եւ Ֆրանսիան են։
Միջազգային համտեսի մրցույթում, որը տեղի է ունեցել գերմանական Նոյշթադ քաղաքում, փետրվարի վերջին, մասնակցել են Հայաստանից 19 արտադրողներ, որոնք միջազգային ժյուրիի դատին են ներկայացրել հայկական գինիների 58 տեսակ։ Ընդհանուր առմամբ, MUNDUS VINI-2017-ի շրջանակներում ներկայացվել է 6 հազար տեսակի գինի՝ 44 երկրներից։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում