ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ոտքերի վրա հազիվ կանգնող Յունկերը գրեթե ընկել է Պորոշենկոյի վրա
Համացանցում տեսնյութ է հայտնվել, որում Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը գրեթե ընկել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի վրա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով բրիտանական լրատվամիջոցները:
Պաշտոնը, ամենայն հավանականությամբ, հարբած էր, քանի որ հազիվ էր կանգնում ոտքերի վրա եւ անընդհատ օրորվում էր: Տեսանյութի վերջում երեւում է, թո ինչպես Յունկերը չի կարողանում պահել հավասարակշռությունը եւ գրեթե ընկնում է իր հետեւից քայլող Պորոշենկոյի վրա: Բացի այդ, Եվրահանձնաժողովի ղեկավարին անընդհատ ստիպված էին պահել աստիճաններըից իջնելիս:
Առաջին անգամ չէ, որ Յունկերին կասկածում են ալկոհոլի չարաշահման մեջ. անցյալ տարի ոչ սթափ վիճակում ներկայացել էր Ժնեւում կայացած գագաթնաժողովին, որտեղ անընդհատ բախվում էր մարդկանց եւ կահույքին: Իսկ ավելի վաղ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որում նա բավականին բարձր տրամադրությամբ համբուրում է քաղաքական գործիչներին եւ ապտակներ հասցնում նրանց դեմքին:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...