Ամենափոքր մարզը 3 փոխմարզպետ ունի
«Հրապարակը» գրում է. «Կրճատումների, օպտիմալացումների, պետական միջոցները խնայելու մասին հայտարարած խանությունը վարվում է ճիշտ հակառակը:
Մեծ անձնակազմով անիմաստ գործուղումներ, անթիվ, անհամար խորհրդական-օգնականներ՝ սա ենք տեսնում առայժմ:
Իսկ երբեմն այդ նշանակումներն այնպիսի աբսուրդի են հասնում, որ անգամ իշխանության ներկայացուցիչներին են զարմացնում:
Օրինակ՝ գործադիրում տարակուսած են, թե ինչու է Հայաստանի ամենափոքր մարզում՝ Վայոց ձորում, 3 փոխմարզպետ նշանակվել, երբ նախկինում ամենաշատը երկու փոխմարզպետ է եղել, իսկ ՏԻՄ որոշ պաշտոնյաների գնահատմամբ՝ անգամ 1 պաշտոնյաների գնահատմամբ՝ անգամ 1 փոխմարզպետն այդտեղ բավարար է:
Մեծ մարզերը երկու փոխմարզպետ կարող են իրենց թույլ տալ:
Փոխմարզպետներից մեկը Նանե Ասատրյանն է, մյուսը՝ Ռազմիկ Տոնոյանը, երրորդը՝ Գևորգ Ավագյանը: Նրանց կենսագրությունները դեռ կայքում տեղադրված չեն, թեև նշանակումից մոտ մեկ շաբաթ ժամանակ է անցել:
Առաջին 2-ը ՔՊ անդամ են, իսկ Գևորգ Ավագյանը ԲՀԿ-ից է:
«Նիկոլ Փաշինյանը մի ձեռքով այլ կուսակցությունից մարզպետ է նշանակում, մյուս ձեռքով իր կուսակցությունից փոխմարզպետներ, հակակշռելու համար»,-ասաց մեր աղբյուրը»-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...