Ճապոնիայում հեղեղումների զոհերի թիվն անցել Է 140-ից
Ճապոնիայում տեղատարափ անձրեւների եւ դրանց հարուցած հեղեղումների եւ սողանքների զոհերի թիվը գերազանցել Է 140-ը, եւս ավելի քան 70 մարդու գտնվելու վայրը պարզված չԷ: Հուլիսի 10-ին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել Է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսեհիդե Սուգան:
«Այս պահին տեղատարափների պատճառով զոհվել Է 134 մարդ, եւս 7-ը գտնվում Է սրտի եւ թոքերի կանգի վիճակում (Ճապոնիայում այսպես են անվանում կլինիկական մահը, որն ախտորոշել կարող են միայն բժիշկները – ծանոթ. խմբ.): Բացի դրանից, 10 մարդ համարվում Է անհայտ կորած, եւս 78-ի գտնվելու վայրը, դրանք, առաջին հերթին, Հիրոսիմայի պրեֆեկտուրայի բնակիչներ են, պարզված չԷ»,- ասել Է նա:
Սաստիկ տեղատարափ անձրեւներն անցյալ շաբաթվա կեսերին Ճապոնիայում մոլեգնել են «Պրապիրուն» թայֆունի ազդեցության պատճառով: Երկրի որոշ շրջաններում մի քանի օրում տեղացել Է ավելի քան 1000 միլիմետր անձրեւ, ինչը հանգեցրել Է գետերի վարարման եւ սողանքների: Դա Ճապոնիայում հեղեղումներից զոհվածների ամենամեծ թիվն Է 1953 թվականից վեր: Այն ժամանակ երկրի արեւմուտքի Կյուսյու կղզում զոհվեց 759 մարդ, ավելի քան 450 հազարը զրվեց օթեւանից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ճապոնիայում ուժգին երկրաշարժից միայն 64 մարդ է զոհվել շնորհիվ որակյալ շենքերի
Առնվազն 3 զոհ, տասնյակ վիրավորներ
Ճապոնիան ՌԴ-ին ափսոսանք է հայտնել՝ կապված Կուրիլներում զորավարժությունների հետ
Ճապոնիան իր դեսպանատունը Երուսաղեմ չի տեղափոխի
Կիմ Չեն Ընը ցանկանում է քննարկել Ճապոնիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցը
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից