Կիմ Չեն Ընը ցանկանում է քննարկել Ճապոնիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցը
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ցանկանում է քննարկել Ճապոնիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցը: Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջեինն այս մասին տեղեկացրել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին, փոխանցում է AP-ն՝ վկայակոչելով Հարավային Կորեայի նախագահի մամուլի ծառայությանը:
Մունը հայտնել է, որ Կիմ Չեն Ընին է փոխանցել «անցյալ պատմության» հարցերը կարգավորելուց հետո հարաբերությունների կարգավորման Տոկիոյի ցանկության մասին: Կիմը հայտարարել է, որ պատրաստ է Ճապոնիայի հետ բանակցություններ վարել:
Ճապոնիան հայտարարում է, որ 1970-ական եւ 1980-ական թվականներին Հյուսիսային Կորեան առեւանգել է նվազագույն 17 ճապոնացի քաղաքացու իր գործակալներին ճապոներեն եւ ճապոնական մշակույթ սովորեցնելու համար, որպեսզի լրտեսեն Հարավային Կորեային: Հյուսիսային Կորեան ընդունել է 1970-ականներին 13 ճապոնացիների առեւանգումը: Սա թույլ է տվել նրանցից հինգին 2002 թվականին Ճապոնիա այցելել եւ այնտեղ մնալ: Հյուսիսային Կորեան պնդում է, որ մնացյալ ութը մահացել են, սակայն նրանց ընտանիքները համարում են, որ Փհենյանի հայտարարություններին չի կարելի հավատալ:


















































Ճապոնիայում ուժգին երկրաշարժից միայն 64 մարդ է զոհվել շնորհիվ որակյալ շենքերի
ԱՄՆ նախագահը նոր նամակ է ստացել Կիմ Չեն Ունից
Ճապոնիայում հեղեղումների զոհերի թիվն անցել Է 140-ից
Առնվազն 3 զոհ, տասնյակ վիրավորներ
Ճապոնիան ՌԴ-ին ափսոսանք է հայտնել՝ կապված Կուրիլներում զորավարժությունների հետ
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից