Աղվան Հովսեփյանի հրաժարականից հետո ՔԿ նախագահի պաշտոնը դեռ թափուր է
«Հրապարակը» գրում է․ «ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնն Աղվան Հովսեփյանի պաշտոնանկությունից հետո դեռևս թափուր է: Ամենայն հավանականությամբ, այսօր կամ առաջիկա օրերին թափուր հաստիքը կհամալրվի: Թեկնածուների պակաս չի զգացվում, սկզբում շրջանառվում էր Արմավիրի մարզային վարչության պետ Արսեն Այվազյանի անունը, սակայն գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը «ստվեր» գցեց նրա թեկնածության վրա:
Վերջին օրերին քննարկվում է Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնակատար, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Հայկ Գրիգորյանի թեկնածությունը, որին՝ որպես իրեն փոխարինող, նշանակել է Աղվան Հովսեփյանը: Հայկ Գրիգորյանի լոբբինգով են զբաղված նաև Պնախարար Դավիթ Տոնոյանը և Գլխավոր դատախազությունը:
Հաշվի առնելով Աղվան Գառնիկիչի հետ սերտ առնչությունը՝ Հայկ Գրիգորյանի թեկնածությունը վարչապետի սրտով չէ:
Կա նաև երրորդ տարբերակ՝ ԱԱԾ քննչական վարչության պետ Միքայել Համբարձումյանը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...