Սերժիկ Ավետիսյանը չի զղջում Փաշինյանի՝ 7 տարվա ազատազրկման վճիռն անփոփոխ թողնելու համար
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Վերջերս ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ դարձավ Սերժիկ Ավետիսյանը, դատավոր, որը վերաքննիչ դատարանում աշխատած ժամանակ քննել է 2008թ. քաղբանտարկյալների, այդ թվում՝ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քրեական գործը` անփոփոխ թողնելով նրանց նկատմամբ շինծու քրեական գործերով կայացված անարդար դատավճիռները:
«Ժողովուրդ» օրաթերթն Ավետիսյանից հետաքրքրվել է, թե արդյոք նա զղջացե՞լ է Փաշինյանին 7 տարվա ազատազրկման դատապարտելու դատավճիռն անփոփոխ թողնելու համար:
«Դուք նշեցիք, որ մեղադրական դատավճիռը թողնվել է անփոփոխ, ես լրացում անեմ՝ մասնակի արդարացում է եղել, եթե ազդեցություններ լինեին, երեւի թե ես կգտնվեի ազդեցության տակ եւ գլխավոր դատախազության բողոքը այդ մասով չէի մերժի, այնպես որ դա այդպես չէ:
Ինչ վերաբերում է զղջալուն կամ չզղջալուն, կան կոնկրետ գործի հանգամանքներ, կա օրենք, օրենսդրություն, եւ1991 թվականից ես դատական համակարգում եմ եւ չեմ հիշում մեկ դեպք, որ ես զղջամ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...