Երևանը խուճապի է մատնել Բաքվին
«Ժամանակը» գրում է. «Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը ռազմական արկածախնդրություն է որակել Հայաստանի հնարավոր որոշումը ներքին զորքերի վերաբերյալ, որ նրանք կանցնեն Ադրբեջանի ուղղությամբ Հայաստանի արտաքին սահմանի պաշտպանությանը: Այդ մասին հստակ որոշում դեռ չկա, սակայն դրա վերաբերյալ տեղեկություն տարածվել էր հայկական մամուլում: Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը հայտարարել էր, որ որոշման մասին տեղեկությունը կհրապարակվի, իսկ ԶՈւ գլխավոր շտաբի պետը նշել էր, որ հնարավոր այդ որոշումը կապված չէ սահմանին իրավիճակի լարմամբ:
Այստեղ, իհարկե, հնարավոր են տարբեր մեկնաբանություններ, և ի վերջո՝ անգամ օպերատիվ անհրաժեշտության դեպքում այդ մասին չէր հայտարարվի ամենայն հավանականությամբ: Սակայն, մյուս կողմից, խնդիրն այստեղ այն է, որ Հայաստանն ունի ներքին զորքեր, և դրանք, փաստորեն, օգտագործվում են ոչ էֆեկտիվ:
Այսինքն՝ կա հսկայական ստորաբաժանում, որի վրա կատարվում է ծախս, որը, սակայն, ըստ էության, մատնված է պարապուրդի: Նախորդ իշխանության համար այդ զորքը ներքին հարցեր լուծելու, այսինքն՝ իշխանության քաղաքական մարտահրավերները ճնշելու համար էր: Նոր իշխանությունը որդեգրել է լիովին նոր մարտավարություն, և սկզբունքորեն այլ իրավիճակ է, ու ներքին զորքերը, ըստ էության, կորցնում են ֆունկցիոնալ այն նշանակությունը, որ ունեին նախկինում:
Ըստ այդմ՝ կա ֆունկցիոնալ օպտիմալության խնդիր, և այստեղ միանգամայն տրամաբանական է, որ այդ զորքը դրվում է արտաքին ուղղությամբ պաշտպանական ծառայության հարթության մեջ, ինչն ավելի էֆեկտիվ է մի շարք առումներով և ավելի համաչափ կբաշխի ռեսուրսները՝ թե´ մարդկային, թե´ պետական ֆինանսական, այդպիսով նաև որոշակիորեն թեթևացնելով նաև զինված ուժերի ստորաբաժանումների սահմանային բեռը: Այս տեսանկյունից, որոշումը, անկախ սահմանի իրավիճակից, միանգամայն տրամաբանական֊ է և նույնիսկ անհրաժեշտ, եթե մենք իրապես ապրում ենք նոր Հայաստանում»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...